Ֆիլիպինների խորհրդարանի վերին պալատը օրինագիծ է ընդունել, ըստ որի միայն Ֆիլիպիններում աճող եւ հազվադեպ հանդիպող Euanthe sanderiana խոլորձը ճանաչվել է երկրի ազգային ծաղիկ: Տեղի բնակիչներն այն անվանում են «Վալինգ-վալինգ»:
«Վալինգ-վալինգ» խոլորձը Ֆիլիպինների երկրորդ ազգային ծաղիկն է, քանի որ դեռեւս 1943 թվականին երկրի առաջին ազգային ծաղիկ է ճանաչվել սպիտակ հասմիկը (Jasminum sambac), որը ֆիլիպինցիներն անվանում են «Սամպագիտա»: Այն համարվում է նաեւ Ինդոնեզիայի երեք ազգային ծաղիկներից մեկը:
«Վալինգ-վալինգ» խոլորձը, որը դեռ հնում անվանել են «Ֆիլիպինյան ծաղիկների թագուհի», աճում է միայն երկրի հարավային Դավաո, Կոտաբատո եւ Զամբոանգա նահանգներում, ծովի մակերեւույթից 500 մետր բարձրության վրա:





























