Այս տարվա ամենաթանկ քաղաքը դարձել է Տոկիոն, որն այդ դիրքը զբաղեցրել  է 1992-1998 թվականներին: Այսպիսին է եղել բրիտանական The Economist - Economist Intelligence Unit պարբերականի հետազոտական ստորաբաժանման կազմած վարկանիշը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է ճապոնական Օսական, երրորդը` ավստալական Սիդնեյը, չորրորդը` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն: Ամենաթանկ քաղաքների տասնյակի մեջ մտել են նաեւ Մելբուրնը, Սինգապուրը, Ցյուրիխը, Փարիզը, Կարակասը եւ Ժնեւը:

Համաձայն հաշվարկի` կյանքի արժեքի այս վարկանիշի յուրահատկությունը դարձել է այն որ ասիական երկրների քաղաքները շրջանցել են ավանդաբար ավելի թանկ եվրոպական քաղաքներին: Աշխարհի 20 ամենաթանկ քաղաքներից 11-ն ասիական քաղաքներ են, իսկ 8-ը` եվրոպականները: 10 տարի առաջ այս համադրությունը կազմել է 6 ասիական քաղաք ընդդեմ 10 եվրապականի եւ 4 քաղաք ԱՄՆ-ից, հաղորդում է  NEWSru.com:

Ամենաէժան քաղաքներ են ճանաչվել Թեհրանը, Ջիդուն, Պանաման, Կոլոմբոն, Ալժիրը, Կատմանդուն, Նյու-Դելին, Մումբաին, Կարաչին: Վարկանիշը կազմելու համար օգտագործվել են ընդհանուր առմամբ աշխարհի 131 քաղաքներ:

Կյանքի արժեքի ուսումնասիրությունների համար Economist Intelligence Unit-ի փորձագետները 160 ապրանքների եւ ծառայությունների համար համեմատել են ավելի քան 400 գին:

Դրա մեջ մասնավորապես մտել են սնունդը, խմիչքը, հագուստը, տնային օգտագործման առարկաները եւ անձնական հիգիենայի պարագաները, բնակարանի համար վարձավճարը, տրանսպորտը, կոմունալ վճարումները, մասնավոր դպրոցների վճարումը եւ հանգստի համար ծախսերը: