Կանադայի դատարանը դատապարտել է 74-ամյա բժիշկ Օբրի Լեւինին ութ տարվա ազատազրկման` Պրետորիայի հիվանդանոցում բուժվող նույնասեռականների նկատմամբ ծաղրանքի համար:

«Դոկտոր Շոկին» մեղադրել են 9 կետով, իսկ նրա կնոջը` ատենակալներին կաշառելու փորձի համար: Քննությանը հայտնիէ  դարձել, որ Օբրի Լեւինը հիվանդներին բուժել է ոչ ավանդական սեռական կողմնորոշումից շոկային թերապիայի միջոցով` օգտագործելով էլեկտրաշոկը, թմրանյութեր եւ սեռական բռնություն:

Հետաքննություն տեւել է երկու տարի, Պրետորիայում կատարվածի մասին հայտնի էր դարձել 2010թ.: Հիվանդներից մեկը ձայնագրություն էր հրապարակել, թե ինչպես է սեռական ոտնձգություններ կատարել բժիշկն իր նկատմամբ: Երբ Լեւինին ազատ էին արձակել գրավի դիմաց, եւս 30 հիվանդներ հաստատել էին տեղեկությունը: Արդյունքում լեւինին դատել են 8 տարվա ազատազրկման, բայց վատ առողջության պատճառով պատժաչափը կրճատել մինչեւ հինգ տարվա: