Աբոտաբադ քաղաքի հյուսիս-արեւմուտքում, որտեղ ամերիկյան հատուկ ծառայություններն սպանել են Ուսամա Բեն Լադենին, զվարճանքի պարկ կկառուցվի: Պակիստանի իշխանությունները նախատեսում են այդ նպատակով ծախսել 30 մլն դոլար:
Զվարճանքի կենտրոնն իր մեջ կներառի ակվապարկ, կենդանաբանական այգի, մինի-գոլֆի դաշտ, ֆուդկորտ եւ նույնիսկ պարապլաներիզմի մենտրոն: Այսպիսով, Պակիստանի իշխանությունները ցանկանում են զբոսաշրջիկներին գրավել դեպի հեռավոր Հայբեր-Պահտունհվայի նահանգ, հաղորդում է Utro.ru-ն:
Տունը, որտեղ թաքնվել է Ուսամա Բեն Լադենը, իշխանությունները քանդել են: Որոշ ժամանակ քաղաքային իշխանությունները ցանկացել են այդ վայրում մեծ հասարակական այգի հիմնել, սակայն հետո հրաժարվել են այդ գաղափարից: Պաշտոնյաները որոշել են, որ որոշ բնակիչներ այգին կարող են կոչել «Ուսամա-պարկ»:





























