Շվեդիայում հայտնի գրող եւ երգիծական հեռուստատեսային շոուի հեղինակ Կոնաս Գարդելն արժանացել է «Տարվա գեյ» մրցանակին: Հեղինակին այսօր` փետրվարի 5 –ին մրցանակն անձամբ շնորհել է շվեդ գահաժառանգ արքայադուստր Վիկտորյան:

«Վիկտրոյա, Դուք արքայադուստր եք, բայց ինձ թվում է, որ այսօր թագուհին ես եմ» կատակել է Գարդելը, հաղորում է  «Ինտերֆաքսը»:

Շվեդական «Տարվա գեյ» մրցանակը շնորհվում է ամեն տարի: Նշենք, որ Շվեդիայում նույնասեռ ամուսնությունները թույլատրվում են 2009թ-ից: