ԱՄՆ Իլինոյս նահանգում քննարկվում է մարզական կոշիկների համար լրացուցիչ հարկ կիրառելու մասին օրինագիծը: Չնայած հարկերի չափն աննշան է (յուրաքնաչյուր զույգի համար 25 սենթ),  այն թույլ է տալիս պետական գանձարան մուտքագրել տարեկան 3 մլն դոլար:

Այդ գումարները նահանգային օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Ուիլ Դեվիսը նախատեսում է  օգտագործել երիտասարդության մասնագիտական  նախապատրաստման պետական ծրագրում:

Դեվիսի խոսքով` իրենց ուշադրությունը գրավել են հատկապես մարզական կոշիկները, քանի որ դրանք ամենաշատ գնողները երիտասարդներն են: Նշվում է, որ մարզական կոշիկների հարկն առաջին տարօրինակ հարկը չէ նահանգում:  Նահանգում գործում է նաեւ  մեքենաների անվադողերի եւ խմորեղենի հարկ: