Օսլոյի համալսարանի մասնագետները փետրվարի 5-ին հայտնի «կին կապիկ» Յուլյա Պաստրանայի աճյունը կհանձնեն նրա հայրենիքին` Մեքսիկային, որտեղ նա կհուղարկավորվի մահվանից 163 տարի անց:
Յուլյա Պաստրանան ծնվել է Մեքսիկայում 1834 թ-ին: Նա տառապել է հիպերտրիխոզով, նրա դեմքն ու մարմինը մազածածկ են եղել, ինչի պատճառով նրան անվանել են «կին կապիկ»: 19-րդ դարի կեսին նրան հրավիրել են ԱՄՆ, որտեղ նա հանդես է եկել տարբեր ներկայացումներում: Կինը մահացել է Մոսկվայում 1860թ-ին: Մահվանից անմիջապես հետո նրան աճյունը մումիայի են վերածել` ցուցահանդեսներում ցուցադրելու համար:
«Կին կապիկի» մամինը հայտնվել է Նորվեգիայում 1920-ականներին: Վերջին տարիներին նա գտնվում էր Օսլոյի համալսարանի անատոմիայի ամբիոնում: 2012 թ-ին Նորվեգիայի ազգային հետազոտական հանձնաժողովը Օսլոյի համալսարանին խորհուրդ է տվել մումիան հանձնել նրա հայրենիքին: Մեքսիկայի կառավորությունն էլ որոշել է կնոջ աճյունը հողին հանձնել:





























