Գլենդելի, Լա Կրեսենտայի եւ Մոնտրոզի մոտակայքում համաձակ թափառող արջը  հիմա «հայտնի» է դարձել  Սան Դիեգոյի «առյուծներ, վագրեր եւ արջեր» կենդանիների ապաստարանի համար միջոցներ հավաքելու հարցում, տեղեկացնում է  «Los Angeles Times»-ը:

Սեւ արջը, որը հայտնի է Միթբոլ կամ Գլեն Բեարյան անունով, աշխարհի եւ մարդկանց վրա ազդելու գերբնական ունակություն է ցուցադրել: «Երբեք չէի կարող երազել, որ մեր ապաստանում «հանրահայտի» կվերցնենք»,-ասել է ապաստանի հիմնադիր Բոբի Բրինկը:

Միթբուլի ներկայության շնորհիվ կենդանիների ապաստանի նկատմամբ ուշադրությունը դուրս է եկել Սան Դիեգոյի շրջանակներից:

Միջոցների հավաքման, այցելուները հոսքն ավելացել է, մեծ պահանջարկ են ունեցել Միթբուլի պատկերով Ծննդյան տոների զարդերը:.