Կանադացիները, որոնց համարում են պահպանողական ժողովուրդ` «հյուսիսային խառնվածքով», իրականում, անկողնում նախընտրում են «տաք» եւ փորձարկումների համար բաց լինել: Այսպիսին են հարցման արդյունքները, որը պատվիրել է Fresh + Sexy ընկերությունը:
Հարցման նպատակն է պարզել, թե ինչ մարտավարություն ընտրել իրենց նոր արտադրատեսակի` սեքսուալ թարմացնող անձեռոցիկների վաճառքը խթանելու համար: Հաշվի առնելով կանադացիների սեռական ակտիվությունը, նորույթը մեծ պահանջարկ կվայելի:
18-49 տարեկան 1003 հարցվածների 8 տոկոսը պատասխանել է, որ սեքսով է զբաղվում ամեն օր, 33 տոկոսը` շաբաթական մի քանի անգամ, 35 տոկոսը` ամսական մի քանի անգամ եւ միայն 19 տոկոսն է խոստովանել, որ զուգընկերոջ հետ առանձնանում է ամիսը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ:
Ամենաանսովոր վայրերի շարքում, որտեղ կանադացիները սեքսով են զբաղվում, նշվել է մակույկը: Այդ պատասխանը միավորել է հարցվածների 8 տոկոսին: Հարցվածների 22 տոկոսը նշել է, որ կյանքում գոնե մեկ անգամ զբաղվել է խմբակային սեքսով, իսկ 29 տոկոսը «բաց է նման գաղափարի առջեւ», նշում է NEWSru Israel-ը:
«Միջին կանադացին» սովոր չէ բավարարվել մեկ սիրելիով: Կյանքի ընթացքում այդ երկրի բնակիչը, որպես կանոն, 12 զուգընկեր է փոխում: Հարցված տղամարդկանց 23 տոկոսը եւ կանանց 13 տոկոսը հայտարարել են, որ իրենք ավելի քան 20 զուգընկեր են ունեցել:





























