Սաուդյան Արաբիայում մահվան դատավճիռ է իրականացվել: Աբդալա Գազի աշ-Շամարին սպանության համար դատապարտվել էր դեռ 21 տարեկան հասակում, որից հետո 32 տարի անցկացրել է բանտում: Այդ ընթացքում Արաբիայի թագավորության ազդեցիկ դեմքերի, այդ թվում եւ թագավորական ընտանիքի անդամների միջամտության շնորհիվ մահվան դատավճռի իրագործումը հետաձգվել է  18 անգամ:

Թեեւ Սաուդյան Արաբիայում մահապատիժն ինչ-որ անսովոր երեւույթ չէ, սակայն ավելի քան 30 տարի ձգված աշ-Շամարիի գործը սաուդյան հասարակության մեջ մեծ արձագանք է ունեցել: Հազարավոր սաուդացիներ սոցիալական կայքերի միջոցով` կոչով դիմել են սպանվածի հարազատներն` ներել մարդասպանին:

Սակայն, վերջին հաշվով, այդ բոլոր փորձերը ձախողվել են: 32 տարի անց մահվան դատավճիռն իրագործվել է եւ դահիճը կտրել է մարդասպանի գլուխը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Սաուդյան Արաբիայի դատական համակարգի հիմքում ընկած են շարիաթի դրույթները` Ղուրանն ու սուննան: Սաուդյան Արաբիայի օրենսդրության համաձայն մի շարք լուրջ հանցագործությունների` (բռնաբարություն եւ սպանություն, զինված կողոպուտ,հավատուրացություն, թմրանյութերի  մաքսանենգություն) համար մահապատիժ է նախատեսված: