Սատկել է Սթյուի անունով կատուն, որը հայտնի է դարձել շնորհիվ իր չափսերի: Նա 2010 թվականի օգոստոսին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես «աշխարհում ամենաերկար կատու»: Նրա երկարությունը քթի ծայրից մինչեւ պոչի հիմքը 123 սմ է:

«Սթյուին միշտ շատ շփվող է եղել եւ սիրում էր ծանոթանալ նոր մարդկանց հետ»,-պատմել է Սթյուի կատվի տեր Ռոբին Հենրիկսոնը:

Ինչպես հաղորդում է Independent News-ը, Սթյուին պատկանում էր մեյ-կուն ցեղատեսակին, իսկ նրա ամբողջական անունն էր Սթյուարթ Ջիլիգան (Mymains Stewart Gilligan): Կատուն սատկել է քաղցկեղից, որով տառապում էր կյանքի վերջին տարում: Կատուն 8 տարեկան էր: