Քալիֆորնիայի նախադպրոցական հաստատության դաստիարակները ցնցվել են չորս եւ հինգ տարեկան սաների միջեւ ինտիմ հարաբերությունների տեսարաններից. նրանք 4-5 տարեկան երեխաների ինտիմ մերձեցման միանգամից մի քանի դեպքերի ականատես են դարձել:
Ներքին հետաքննությունը պարզել է, որ առնվազն երկու չորս տարեկան տղաներ «մեծահասակների համբույր» էին ստացել միեւնույն հնգամյա աղջնակից՝ քնի ժամի ընթացքում, զբոսանքների ժամանակ եւ զուգարանում:
«Որդիս ինձ պատմել է, թե այդ աղջիկն ինչեր է արել իր հետ, դա բավական երկար է շարունակվել, ինչը կարող է վնասել մանկական փխրուն հոգեբանությանը», - պատմել է երեխաներից մեկի հայրը՝ Ռիչարդ Մաքքարտին: Նրա խոսքով՝ իր երեխայի վարքը դեպի վատն է գնում, քանի որ տղան չի կարողացել հասկանալ՝ ինչ է իր հետ կատարվում:
Փոքրիկ մեղավորի մայրը խոստովանել է, որ ինքն էլ մնացած ծնողների չափ ցնցված է. «Ես նրան հարցրի, թե որտեղից է իմացել նման բաները, նա պատասխանեց, որ տեսել է, թե ինչպես է մեկ այլ փոքրիկ աղջիկ դա անում», - պատմել է նա:
LifeNews-ը հայտնում է, որ Կարսոն քաղաքի Լյութերական առաջին եկեղեցու ենթակայության տակ գտնվող մանկապարտեզի ղեկավարությունը որոշել է փակել հաստատությունը:





























