Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր` փետրվարի 6-ին, ժամը 17.00-ին կկայանա արտահերթ նիստ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԸՀ-ի կայքից:
Կքննարկվի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի` ԿԸՀ-ին ուղղված դիմումը, ինչպես նաեւ միջազգային դիտորդներ հրավիրելու հարցերը:
Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանը փետրվարի 4-ին դիմել էր ԿԸՀ: Նա «նախընտրական քարոզչության մեջ դիմումատուի պատկերի օգտագործումը եւ թյուր տեղեկատվության տարածումն արգելելու վերաբերյալ» պահանջ է ներկայացրել:
Բանն այն է, որ Անդրիաս Ղուկասյանը հայտնվել է նախագահի թեկնածու, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակում:





























