Չինաստանի ռադիոհեռարձակման եւ հեռուստատեսության  բոլոր ալիքներով արգելվել է գովազդել թանկարժեք նվերները, քանի որ դա կոռուպցիա է առաջացնում:

Չինական հեռուտատեսության ալիքների գովազդային հոլովակներից շատերը մարդկաց դրդում են թանկարժեք նվերներ անել` շքեղ ժամացույցներ, հազվադեպ բրենդներ եւ ոսկյա կոպեկներ: Նման գովազդն առաջացնում է կեղծ գներ եւ խախտում է չինական հասարակության մեջ գոյություն ունեցող սոցիալական էթիկան, այս առումով ասվել է Պետհեռուստառադիյի չինական օրինակ հանդիսացող SARFT-ի  գրավոր տեքստում: SARFT-ի ղեկավարությունը դիմել է տեղի հեռուստաալիքներին կոչով` մաքրել իրենց գովազդային միավորները եւ ավելի շատ սոցիալական գովազդներ ցուցադրել:

  Շքեղու առարկաները գովազդելու արգելքը հետեւել է նրան, որ ՉԺՀ նոր նախագահ Սի Ցզինպին վերսկսել է կաշառակերության դեմ պայքարը, գրել է  NEWSru.com-ը:

Այդ ընկերության զոհ կարող են դառնալ, առաջին հերթին, շռայլ գովազդատուները` չինական հայտնի բայցզյու օղու արտադրողները, որը ժամանակին լի էր պետական տոնակատարությունների ժամանակ: Կոռուպցիայի դեմ պայքարը հարվածել է նաեւ զարդերի առեւտրով զբաղվողներին: Չինաստանում բարձր կարգի ժամացույցները դարձել են հաջողության  խորհրդանիշ, բայց շքեղ առարկաների առեւտրով զբաղվող Hengdeli и Emperor Watch and Jewellery խոշորագույն ընկերությունների ցույցի արգելքից հետո, դրանք Հոնկոնգի բորսաներում արժեզրկվել են  2,2%-ով: