Բելառուսում Լեհաստանի դեսպան Հենրիկ Լիտվինը կանչվել է Վարշավա:
Ինչպես հաղորդում է «ԲելաՊԱՆ»-ը, վկայակոչելով դեսպանության առաջին քարտուղար Պավել Մարչուկին, դիվանագետի հետկանչը կապված է Իվենցեում Լեհական տան շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Նախօրեին Լեհաստանում Բելառուսի դեսպան Վիկտոր Գայսենոկը կանչվել է արտգործնախարարություն, որտեղ լեհական կողմը լուրջ անհանգստություն է հայտնել Իվենցեում Լեհական տան նկատմամբ իրավապահների գործողությունների կապակցությամբ:
Միեւնույն ժամանակ, Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, թե մտադիր է «տղամարդավարի» խոսել իր բելառուս գործընկերոջ՝ Սերգեյ Մարտինովի հետ՝ վերջինիս Վարշավա կատարելիք այցի ընթացքում:
Նա նշել է նաեւ, որ բելառուսական կողմը պարտավոր է հարգել լեհական փոքրամասնության իրավունքները:




























