ԱՄՆ Արքանզաս նահանգում ամուսնական զույգը միեւնույն լոտոյով մեկ օրում երկու շահում է ունեցել: Թերի եւ Սթիվեն Ուիվերները ձկնորսության գնալիս 1 դոլարով Million Riches ակնթարթային լոտոյի տոմս են գնել, որով մեկ միլիոն դոլար են շահել: Երկրորդ անգամ 50 հազար դոլար նրանք շահել են որսից հետո` տուն վերադառնալիս, երբ Ուիվերները որոշել են նույն լոտոյից երկրորդ անգամ գնել: Երկու տոմսերն էլ նրանք նույն խանութից են գնել:
Ուիվեր ընտանիքը լոտոյի շահումները հանձնող հանձնաժողովին դիմել է փետրվարի 4-ին: Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով` զույգը որոշել է գումարի մի մասով հոգալ ընթացիկ վճարումները, մյուս մասը փոխանցել իրենց թոշակային հաշվին, հաղորդում է «Նովոստի» -ն` վկայակոչելով AP-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին մեկ այլ ամերիկացի` Հարավային Քարոլինայի 42-ամյա բնակիչը կարճ ժամանակահատվածում երկրորդ անգամ շահել է լոտոյով: Տղամարդն երկու անգամ 200 հազարական դոլար է շահել չորս ամսվա տարբերությամբ:





























