Ղազախստանի ռազմական դատարանի քրեական գործերի գծով Վերաքննիչ դատարանն այսօր` փետրվարի 6-ին, անփոփոխ է թողել 2012 թվականի դեկտեմբերին 14 զինակիցներին եւ սահմանային դրքում գտնվող որսորդին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված սահմանապահ Վլադիմիր Չելախի դատավճիռը:
«Չելախ Վ.-ի դեմ հարուցված քրեական գործով միջտարածաշրջանային դատարանի կողմից մասնագիտացված դատավճիռը թողնել անփոփոխ, փաստաբանի բողոքարկումը չբավարարել»,- ասված է դատարանի որոշման մեջ:





























