Շատ կենդանիներ «հիգիենայով»` գրումինգով են զբաղվում մակաբույծներից ազատվելու, բուրդը կամ մաշկը  պահպանելու համար, իսկ որոշ տեսակների համար գրումինգը ծառայում է  սոցիալական կապերի ամրապնդմանը:  Բացառություն չեն նաեւ միջատները:

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի  հետազոտողների կարծիքով`  միջատների համար հիգիենիկ պորցեդուրաներն անհրաժեշտ են նաեւ  զգայարանները պահպանելու համար: Օրինակ, ամերիկյան խավարասերները, եթե ժամանակին չմաքրեն իրենց բեղիկները,  կզրկվեն հոտառությունից, հաղորդում է  «Dplike.ru»-ն: