Շոտլանդիայի Մոդլոթիան քաղաքի գրադարանի ղեկավարությունը գրավիչ մարքեթինգային զենք է գտել` բնակչության` գիրք չկարդալու հիվանդագին միտման դեմ պայքարում. հենց ընթերցասրահներում սթրիփթիզի դասընթացներ են կազմակերպվել:
Ըստ նախաձեռնության հեղինակների տրամաբանության` այդ դասընթացները գրադարանը գրավիչ կդարձնեն ինչպես հանդիսատեսի, այնպես էլ պարողների համար, իսկ դասընթացից հետո արդեն տաքացած մասնակիցները հաստատ կցանկանան մնալ ընթերցասրահում:
Առայժմ նմանատիպ միայն մեկ դասընթաց է կազմակերպվել եւ արդյունքները գոհացուցիչ են եղել:





























