Վիտամին С-ով հավելանյութերի ամենօրյա ընդունումը կարող է տղամարդկանց մոտ երիկամների քար առաջացնել, գրում է «The Daily Mail»-ը:
Նշվում է, որ Ստոկհոլմի Կարոլինայի համալսարնի մասնագետները 11 տարվա ընթացքում ուսումնասիրել են 907 տղամարդու առողջական վիճակը, ովքեր մշտապես վիտամին С են օգտագործել եւ 22 000 տղամարդու, ովքեր ընդհանրապես սննդային հավելումներ չեն օգտագործել: Արդյունքում վիտամին ընդունած անձանցից 3,4%-ի մոտ երիկամների քար է առաջացել, այն դեքում, երբ վիտամին չօգտագործողների մոտ այդ ցուցանիշը կազմել է 1,8%:
Վիտամին С-ի պահնաջարկը մեծահասկաների համար օրական 90մգ է:





























