Մեքսիկայում իննամյա աղջիկը երեխա է ունեցել: Նա ծննդաբերել է Խալիսկո նահանգի Սապոպան քաղաքի հիվանդանոցում, հունվարի 27-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Ծննդաբերությունը կատարվել է կեսարյան հատումով: Արդյունքում լույս աշխարհ է եկել տղա, մոտ 2,7 կգ. քաշով : Բժիշկների խոսքով` եւ երեխայի, եւ երեխայի անչափահաս մոր հետ ամեն ինչ կարգին է, հայտնել է ՆՏՎ-ն` վկայակոչելով Fox News-ը:
Իրավապահ մարմինները պարզել են, որ երեխայի հայրը 17-ամյա մի դեռահաս է, որն` իմանալով հղիության մասին, փախել է:





























