Ընտրողների ակտիվության  վիճակագրական հարցումը ցույց է տվել, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեարկությանը կմասնակցի պատասխանողների 54%-ը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 7-ի մամուլի ասուլիսում հայտնել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Պատասխանողների 70%-ը հետաքրքրվում են քաղաքականությամբ, իսկ մնացած 30% -ը՝ ոչ», - նշել է Ադիբեկյանը: Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ ընտրություն գնալու պատրաստ մարդկանց թիվն զգալիորեն նվազել է, ընտրազանգվածի չկողմնորոշված հատվածը սպասում է իր շահերի բավարարմանը, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրն ունի: 

«Հարցումը նաեւ վկայում է, որ ընտրողների 64,5%-ը սատարում է իշխանությանը, իսկ 35,5% -ն՝ ընդդիմությանը», - ընդգծել է Ադիբեկյանը: Ըստ նրա՝ պետության գործող ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը դատապարտված է հաղթանակի, քանի որ քաղաքականապես ակտիվ պատասխանողների 2/3-ը լավատեսական փոփոխությունների են տրամադրված, եւ միայն 1/3-ն է դժգոհություն հայտնում: