Մեյսին, որի հասակը 7 սմ է, իսկ երկարությունը`12 սմ, կշռում է ընդամենը  150 գրամ եւ հավակնում է լինել աշխարհի ամենափոքրիկ շնիկը: Շնիկը հինգ ամսական է եւ, որպեսզի պաշտոնապես ճանաչվի այդ ռեկորդը, նա պետք է սպասի եւս մի քանի ամիս: Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` համաշխարհային ռեկորդակրի կոչում ունենալու համար շնիկը պետք է լինի նվազագույնը  12 ամսական: Բայց անասնաբույժների հավաստիացմամբ` Մեյսին այդ ընթացքում չի աճի: Փոքրիկը, որը տերիերի խառնուրդ է, բնակվում է Լեհաստանի Յարոցին քաղաքում, իր տիրուհու` Աննա Պոլի հետ:

Տիրուհու խոսքով` առաջին մի քանի շաբաթները նա շնիկին, որն այդ ժամանակ կշռում էր ընդամենը 42 գրամ, կերակրել է ներարկիչի միջոցով, հաղորդում է Econet.ru-ն: