Գիտնական Գերհարդ Ռոտը հայտնաբերել է, որ սերիական մոլագարներին հանցագործության է մղում ուղեղի կենտրոնական մասի որոշակի հատվածը: Այդ փաստը կարող է վկայել այն մասին, որ որոշ հանցագործներ չարի նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն ունեն, գրում է  «Thе Daily Mail»-ը:

Գիտափորձի ժամանակ դատապարտյալներին կարճամետրաժ ֆիլմեր են ցուցադրել` միաժամանակ փոխելով մարդկանց ուղեղային ակտիվությունը: «Երբ էկրանին դաժան եւ կեղտոտ տեսարաններ էին, նրանք ոչ մի զգացմունք չէին ցուցաբերում»,-նշել է գիտնականը:

Նման վարքագծի պատճառը կարող է լինել սերոտոնինի դեֆիցիտը: Գիտնականը նշել է, որ ուղեղը կարող  է պայքարել չարի դեմ, սակայն այդ պաշտպանության սկզբունքը դեռեւս պարզ չէ:

Գերհարդ Ռոտի կարծիքով` ոչ բոլոր մարդասպաններնն  ու մոլագարներն են խանգարումներով ծնվում, շատերի մոտ բռնության նկատմամբ հակվածությունն առաջանում է տարիների ընթացքում: Սրանից ելնելով ` նա առանձնացրել է երեք խումբ. առաջինում  հոգեպես առողջ մարդիկ են, ովքեր պարզապես հանցավոր միջավայում են մեծացել: Երկրորդում  հոգեական հիվանդներն են, որոնք աշխարհն ընկալում են որպես սպառնալիք, երրորդում  հոգեկան շեղում ունեցող անձինք են, ինչպիսք են Ստալինը, Հիտլերը: