Ուրիշներին օգնելն օգտակար է առոջղության համար, քանի որ այդ դեպքում մարդը երկարեցնում է իր կյանքը: Հնգամյա հետազոտությունից հետո նման եզրակացության են հանգել Բուֆալոյի համալսարանի ամերիկացի գիտնականները:

Մասնագետներն ապացուցել են, որ սթրեսային իրավիճակներում, ինչպիսիք են հիվանդությունը, կողոպուտը, աշխատանքից ազատումը, ֆինանսական դժվարությունները կամ ընտանիքի անդամի մահը, նրանք, ովքեր նախկինում օգնել են այլոց, ավելի հազվադեպ են մահացել:

Փորձարկմանը մասնակցել են 846 կամավորներ, որոնք գիտնականներին պատմել են, թե վերջին 12 ամսում որքան ժամանակ են օգնել իրենց ընկերներին, հարեւաններին կամ հարազատներին:

«Մենք եկանք եզրակացության, որ մեծահոգի մարդիկ ավելի հեշտ են հաղթահարում սթրեսը, ինչը նվազեցնում է մահվան ռիսկը»,-ասել է ուսումնասիրության հեղինակներից Մայքլ Պուլենան, հաղորդում է Daily Mail-ը: