Երեխաները, ովքեր պարբերաբար նախաճաշում են, զգալիորեն ավելի բարձր IQ ունեն եւ ավելի լավ են սովորում: Այսպիսին են հետազոտության արդյունքները, որն իրականացրել են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները:

Ծնողները պետք է հիշեն, որ երեխաները լիարժեք եւ հավասարակշռված սննդի կարիք ունեն, որում պետք է լինեն սպիտակուցներ, ճարպեր, բավարար քանակությամբ ածխաջրածիններ, վիտամիններ եւ հանքային նյութեր:

Հիտնականներն ուսումնասիրել են 6 տարեկան 1269 երեխաների, որոնք ապրում են Չինաստանում եւ պարզել, որ այն երեխաները, ովքեր միշտ չէ, որ նախաճաշում են, վատ են զարգանում: Նրանց մոտ լեզվական ունակություններն ու աշխատւնակությունը ցածր է, քան ամեն առավոտ նախաճաշող երեխաների մոտ, հաղորդում է «ԱԻՖ»-ը: