Ճապոնիայի Օկուիձումո փոքր քաղաքի բնակիչները շոկի մեջ են ընկել` քաղաքի այգիներից մեկում տեսնելով 16 փութ կշռող մերկ Դավիթի արձանը: Նրանք պահանջել են տեղի իշխանություններից ծածկել Միքելանջելոյի հայտնի ստեղծագործության պատճենը հանդիսացող արձանի բարեմասնությունները: Ճապոնացիների խոսքով` հուշարձանը գտնվում է մանկական հրապարակի հարեւանությամբ եւ կարող է վախեցնել երեխաներին:

Դավիթի արձանը ոչ պակաս մեծ Վեներա Միլոսկայայի արձանի հետ միասին քաղաքին է նվիրել մի գործարար, ով ծնվել է այդ քաղաքում:

Տեղի պաշտոնյաները հույս ունեին, որ քաղաքի բնակիչները կկարողանան ըստ արժանվույն գնահատել քանդակի ողջ կարեւորությունն ու հմայքը, սակայն դա տեղի չի ունեցել:

Ճապոնական ավանդույթների ու օրենքների համաձայն`ստեղծագործություններում սեռական բոլոր օրգանները պետք է ծածկված լինեն, հաղորդում է Russia Today-ը: