Մարիխուանա օգտագործող երիտասարդները նույնիսկ չեն էլ կասկածում, թե ինչ վտանգի են իրենց ենթարկում: Օքլենդի համալսարանի գիտնականները նշում են, որ թմրամիջոցը կրկնակի մեծացնում է կաթվածի հնարավորությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Վերլուծությունը ցույց է տվել, որ իշեմիկ կաթվածով հիվանդները երկու անգամ ավելի շատ են կանեփի տերեւներ ծխել:
Այս եզրակացությունը հակասում է տարածված այն կարծիքին, թե բնական թմրանյութերը համեմատաբար անվնաս են: Գիտնականները թմրանյութի ազդեցությունն ուսումնասիրել են 15-55 տարեկանների շրջանում 160 կաթվածի դեպքեր եւ պարզել, որ հիվանդների 16 տոկոսի մեզի մեջ թմրանյութի հետքեր են եղել: 8,1 տոկոսի դեպքում խոսքը մարիխուանայի մասին է եղել:
Ստուգումը ցույց է տվել, որ առողջական խնդիրներն առաջացել են թմրանյութ օգտագործելուց մի քանի ժամ անց: Գիտնականները պնդում են, որ թմրանյութերը միանշանակ վտանգավոր են, այդ թվում երիտասարդների համար:





























