ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը թույլ է տվել Boeing-787 Dreamliner ինքնաթիռներով փորձնական թռիչքներ իրականացնել, հայտնում է Associated Press-ը։
Միաժամանակ ԱՄՆ-ում Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի նախագահ Դեբորա Հյորսմանը հայտնել է, որ իշխանությունները պետք է հետ կանչեն Boeing-787 Dreamliner ինքնաթիռներում իոնա-լիթիումային մարտկոցների կիրառման լիցենզիան։ Ըստ Հյորսմանի՝ այդ մարտկոցների փորձարկումների արդյունքը «հակասական է», եւ դրանց հետագա կիրառությունը «վտանգում է թռիչքները», հայտնում է BBC-ն։
«Վեդոմոստին» պարզաբանում է, որ ԱՄՆ-ում Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը տրանսպորտային միջադեպերը հետաքննող ամերիկյան անկախ գործակալություն է։
Հիշեցնենք, որ «երազանքի օդանավերի» թռիչքները դադարեցվել էին հունվարին՝ ամբողջ աշխարհով այդ օդանավերի հետ կատարված մի շարք միջադեպերի պատճառով։ Ամենալուրջն էին Բոստոնի եւ Տակամացուի օդանավակայաններում մարտկոցների բռնկման դեպքերը։ Մասնագետները պատրաստվում են պարզել, թե ինչը կարող էր դառնալ նոր սարքավորման բռնկման պատճառ։
Boeing 787 Dreamliner -ը երկու մետրանոց ուղեւորատար օդանավ է, որը կարող է տեղափոխել 250-330 տեղատարողությամբ։





























