Երեւանի քաղաքապետարանը աշխատանքի է հրավիրում բանվորների՝ մայրաքաղաքի վարչական շրջանների կանաչապատման, աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպություններում ինչպես սեզոնային, այնպես էլ հիմնական աշխատանքի համար:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 51-42-43 հեռախոսահամարով:





























