Ադրբեջանական բանակը ձեռնամուխ է եղել լայնամասշտաբ վարժանքների ԼՂՀ-ի հետ շփման գծում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ զորավարժություններին հետեւում է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը: Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ այս շաբաթվա ավարտը:
NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով անցկացվող զորավարժությունները շփման գծի մոտ, ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից անցկացվող այդ զորավարժությունները որեւէ կերպ չեն ազդի ԼՂՀ անվտանգության վրա: Նա ընդգծեց, որ ղարաբաղյան կողմը նույնպես ուսումնական ծրագրի շրջանակներում պարբերաբար զորավարժություններ եւ տարբեր միջոցառումներ է իրականացնում` ուղղված ԼՂՀ պաշտպանության բանակի անվտանգության բարձրացմանը:





























