ԵԽԽՎ-ի պատվիրակությունը նորվեգացի պատգամավոր Կարին Ուոլդսեթի գլխավորությամբ փետրվարի 16-իս 19-ը այցով կգտնվի Հայաստանում՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Պատվիրակության կազմում 31 մարդ է ընդգրկված:
Դիտորդական առաքելությունը կիրականացվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ համատեղ: Վենետիկի հանձնաժողովի խնդրանքով ԵԽԽՎ-ի պատվիրակությունը իրավական օգնություն կապահովի:
Մինչեւ քվեարկության օրը ԵԽԽՎ-ի պատվիրակները նախատեսում են հանդիպել նախագահի թեկնածուների եւ նրանց ներկայացուցիչների, ԿԸՀ նախագահի, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:




























