Եգիպտոսում իշխանությունը ղեկավարող իսլամիստները մտադիր են արգելել ալկոհոլային խմիչքների վաճառքը: Քաղաքային իշխանությունը որոշել է, որ խմիչքի վաճառքի նոր կետերին լիցենզիաներ այլեւս չեն տրվի, իսկ հների ժամկետը չի երկարացվի:
Իշխանությունները «չոր օրենքի» կիրառումը կսկսեն եգիպտական մեգապոլիսներից` Կահիրեից եւ Ալեքսանդրիայից: Ավելի վաղ իշխանություններն արդեն արգելք դրել էին ալկոհոլային խմիչքների օգտագործման վրա Ռամադանի եւ մյուս տոների օրերին, հաղորդում է «РБК»-ն:




























