Այս շաբաթ սկսվում է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետնախարար, արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի այցը Հարավային Կովկաս:
Փետրվարի 14-ին Սաուդաբաեւը կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ օրը նրան կընդունի նախագահ Իլհամ Ալիեւը: Փետրվարի 15-ին նախատեսված են նաեւ հանդիպումներ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի, մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ:
Բաքվից Սաուդաբաեւը կժամանի Երեւան, այստեղից էլ Թբիլիսի:
Հիշեցնենք, որ 2010թ. Ղազախստանը սկսեց իրականացնել ԵԱՀԿ նախագահի պարտականությունները: Ինչպես հայտարարել է Սաուդաբաեւը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ԵԱՀԿ նախագահության ժամանակ Ղազախստանը բոլոր ջանքերը կգործադրի սառեցված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:




























