Լոնդոնի Գեթվիկ օդանավակայանի մաքսակետում առգրավել են 94 կգ չորացրած թրթուրներ:
Մի քանի տասնյակ հազար չորացրած թրթուրներ պարունակող չորս պայուսակները հայտնաբերվել էին Բուրկինա Ֆասոյից Լոնդոն ժամանած 22-ամյա տղամարդու ուղեբեռի ստուգման ժամանակ: Թե ինչ թրթուրներ են դրանք եղել, չի հաղորդվում:
Ըստ տղամարդու՝ թրթուրները նախատեսված են եղել անձնական օգտագործման համար: Սակայն մաքսայինի աշխատակիցները նրան հիշեցրել են Մեծ Բրիտանիա առանց հատուկ թույլտվության չորացրած միջատներ բերելու արգելքի մասին, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով BBC-ին:
Առգրավված ամբողջ բեռը կոչնչացվի:




























