Ղազախստանում աշակերտը մաթեմատիկայի, ռուսերենի եւ ղազախերենի քննություններին պատրաստվելով` ավելի քան  10 մետրանոց հուշաթերթ է պատրաստել,հայտնում է «Տրուդը»:

Պատասխանների 25 հազար տարբերակ պարունակող թուղթը նրա մարմնի վրա փաթաթված է եղել մի քանի շրջանով: Դպրոցականին բռնացրել են, երբ նա սկսել է կասկածելիորեն փորփրել հագուստը:

Կրթության նախարարության լիազոր ներկայացուցիչն երիտասարդ խաբեբայի քայլը մեկնաբանել է այսպես. «Նույնիսկ եթե նա երկու անգամ քիչ ջանք գործադրեր` անհրաժեշտ առարկաները սովորելու համար, ապա, հավանաբար, քննությունը գերազանց կստանար»: