Թայլանդի հարավարեւելյան Չոնբուրի նահանգում վեց մարդ ավտոպատահարի զոհ է դարձել։ Ուղեւորատար միկրոավտոբուսի վարորդը, զգալի ավելացնելով արագությունը, կորցրել է ղեկավարումը եւ հարվածել հենասյանը։

Լրատվամիջոցների տվյալով՝ միկրոավտոբուսի բեռնախցիկում գազի բալոնը տատանումից պայթել է, ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։ Փրկարարները ածխացած վեց դիակներ են հանել բեկորների տակից, այժմ դրանց ճանաչման գործընթացն է սկսվել, հայտնում է «Ռոսբալտը»։