Պակիստանի հարավարեւմտյան Բելուջստան նահանգի Քալաթ քաղաքում գրոհայինների կողմից սպանվել է պակիստանցի հայտնի լրագրող Մեհհմուդ Ջան Աֆրիդին։
Աֆրիդին մոտ 20 տարի աշխատել էր Daily Intekhab թերթում, որի գրասենյակը գտնվում է Կարաչիում։ Նա սպանվել է իրեն պատկանող կենտրոնի մոտ։
Զինված մոտոցիկլավարները կրակ են բացել նրա ուղղությամբ։ Մարդասպաններին հաջողվել է փախչել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Պաժվակին»։
Նշվում է, որ Պակիստանը աշխարհի գրեթե ամենավտանգավոր վայրն է դարձել։
Այսպես, փետրվարի 27-ին Միրանշահ քաղաքում սպանվել էր Geo News and Khyber TV հեռուստաալիքի լրագրող Մալիկ Մումթազը։ Վերջին երկու ամսում «Պաժվակի» տվյալով, ընդհանուր թվով հինգ լրագրող է զոհվել։




























