Կոլումբիայի ռազմական դատարանը համարյա 150 զինվորի դատապարտել է մի քանի տարվա ազատազրկման իրենց հայտնաբերած գաղտնարանից գումար գողանալու համար։
2003 թվականին զինվորականները գտել են ջունգլիներում թաքցրած մոտ 20 միլիոն դոլար։
Զինվորները ոչ մեկին չեն տեղեկացրել այդ մասին եւ գումարը բաժանել են իրենց մեջ։
Փաստաբանները դատարանում հայտարարել են, որ զինվորներին չի կարելի մեղադրել գողության մեջ, քանի որ գումարի ծագումն անհայտ է։
Ենթադրվում է, որ գաղտնարանը պատկանել է «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» արմատական ձախ ապստամբ խմբավորմանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























