Առնվազն երկու մարդ զոհվել, 12 –ը՝ վիրավորվել է մարտի 2-ին Թայլանդի հարավում գտնվող Յալա քաղաքում տեղի ունեցած պայթյունից։

Ռուբմն ամրացված է եղել մոտոցիկլետին եւ պայթել է անցակետում, որը պահպանել են Յալայի անվտանգության ուժերը։ Զոհվել են երկու զինվորական, եւս վեցը տուժել են, վիրավորների թվում է նաեւ վեց խաղաղ բնակիչ։ Թայլանդի հարավում գործող արմատական խմբավորումներից ոչ մեկն իր վրա չի վերցրել ահաբեկչության համար պատասխանատվությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին

Թայլանդի իշխանությունները փետրվարի 28-ին առաջին պաշտոնական համաձայնությունն են ստորագրել «Ազգային հեղափոխական ճակատ» անջատողական շարժման ներկայացուցիչների հետ, որն իրենից ներկայացնում է երկրի հարավում զինյալների խոշորագույն խմբավորումներից մեկը եւ ունի մոտ 9 հազար անդամ։