Ճապոնիայում 130 ուղեւորներով ճեպընթաց գնացքը ուժեղ ձյան պայմաններում դուրս է եկել գծերից։

Դեպքը կատարվել է Ակիտա պրեֆեկտուրայում։ Komachi №25 գնացքի շարժակազմից դուրս է եկել միայն առաջնորդող վագոնը։ Մեքենավարը հայտնել է, որ օգտվել է արտակարգ արգելակումից՝ ուժեղ աղմուկ լսելուն պես, հայտնում է NewsAsia-ն։ Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Մասնագետները ճշտում են միջադեպի պատճառները։ East Japan Railway-ը, որին պատկանում է Komachi-ն, հայտնել է, որ եղանակային պայմանների պատճառով դադարեցվել է ճեպընթացների աշխատանքը։