Մոլդովայի խորհրդարանի պատգամավորները քվեարկությամբ անվստահություն են հայտնել երկրի կառավարությանը` Վլադ Ֆիլատի գլխավորությամբ: Քվեարկության դրված որոշմանը կողմ է քվեարկել 101 պատգամավորներից 54-ը:
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը նախաձեռնել է Կոմունիստական կուսակցությունը, որը գլխավորում է նախկին նախագահ Վլադիմիր վորոնինը: Նախաձեռնությանն աջակցել է Դեմոկրատական կուսակցությունը, որը մինչեւ ցրվելը գտնվում էր իշխող կոալիցիայի կազմում:
Նախաձեռնությանը կողմ են քվեարկել 33 կոմունիստներ, 15 դեմոկրատներ, 4 սոցիալիստներ եւ երկու անկախ պատգամավորներ:




























