Հոլիվուդյան աստղեր, բազմաթիվ անգամ «Օսկար» մրցանակ շահած ռեժիսոր Օլիվեր Սթոունն ու դերասան Շոն Փենը խորապես վշտացած են Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահով։ Նրանք սգում են իրենց ընկերոջ անժամանակ մահը։
Սթոունը, որ Վենեսուելայի նախագահի հայտնի երկրպագուն է, եւ ումից նա հարցազրույց էր վերցրել վավերագրական ֆիլմի համար, հայտարարել է, որ Չավեսը «ընդմիշտ կմնա պատմության մեջ»։ Նա իր ընկերոջը ցանկացել է «մնալ խաղաղությամբ, որը նա վաղուց է վաստակել», գրում է «Դնի.ռու»-ն։
Շոն Փենն, իր հերթին, հայտարարել է, որ ողջ աշխարհի աղքատները «կորցրեցին իրենց չեմպիոնին», իսկ ԱՄՆ-ն՝ «իր ընկերոջը, որի մասին չգիտեր»։ «Ես ինքս կորցրեցի ընկերոջս, ում հետ երջանի էի շփվելու համար», – ավելացրել է Պենը, որ հայտնի է Չավեսի հետ իր շփումներով։ Դերասանը չորս անգամ եղել է Վենեսուելայում։ 2012 թվականին նա նույնիսկ մասնակցել է քաղաքական գործչի նախընտրական ցույցին, ով վեցերորդ անգամ էր առաջադրվում նախագահ։
Ուգո Չավեսը վախճանվել է քաղցկեղից մարտի 6-ի գիշերը՝ 58 տարեկանում։ Այս պահին Կարակասի ռազմական հոսպիտալի մոտ, որտեղ մահից առաջ վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվում էր Չավեսը, իջեցրել են պետական դրոշը։ Այնտեղ հավաքվել են հարյուրավոր մարդիկ, ովքեր եկել են հարգանքի տուրք մատուցելու լատինաամերիկյան երկրի մահացած նախագահին։




























