«Ռավնոպրավիե» հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որ ներկայացնում է Մոլդովայի ազգային փոքրամասնությունների շահերը, մտադիր է դիմել Ռուսաստանի նախագահին՝ Մերձդնեստրում Ռումինիայում տեղադրված ամերիկյան ՀՀՊ-ներից պաշտպանության համակարգ տեղադրելու համար, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Պարբերականի տվյալներով, Տիրասպոլն այդ առաջարկով դիմել է Մոսկվային: Ինչպես թերթին հաղորդել են Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Տարածաշրջանների կուսացության» խմբակցությունից, Ուկրաինան եւս մի կողմ չի քաշվի: Խմբակցության ղեկավարի տեղակալ Վասիլի Խարայի խոսքով, Ռումինիան, ԱՄՆ-ին առաջարկելով իր տարածքում ամերիկյան համակարգեր տեղադրել, Ուկրաինային դարձրել է վտանգավոր գոտի:

«Ռավնոպրավիե» շարժման նախագահ Վալերի Կլիմենկոյի կարծիքով, ԱՄՆ-ի ՀՀՊ-ն Մոլդովայի սահմանին՝ անվտանգության սպառնալիք է ստեղծում նաեւ մոլդովացիների համար: Ինչ վերաբերում է Մերձդնեստրին, այնտեղ մտավախություն ունեն, որ Մոլդովայի իշխանությունները կօգտվեն Ռումինիայի աջակցությունից՝ իրենց վրա ճնշում բանեցնելու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն հայտարարել է ԱՄՆ ՀՀՊ համակարգերը երկրի տարածքում տեղադրելու պատրաստակամության մասին: