Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության «Ստեփան Սապպահ Գյուլյան» կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի միջեւ:
Հանդիպմանը հեռախոսային կապի միջոցով մասնակցել է նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը:
Հանդիպմանը քննարկվել են Ցեղասպանության 95-րդ տարելիցին ընդառաջ համատեղ միջոցառումներ անցկացնելու ծրագրերը:




























