Լոնդոնում կողոպտել են Gucci-ի տաղավարը. կողոպտիչները գողացված «Մերսեդեսով» կոտրել են Սլոուն Սթրիթում գտնվող «ֆլագմանյան բուտիկի» դռները, որպեսզի պայուսակներ ու կոշիկներ գողանան: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Սեւ «Մերսեդեսը», նախնական տվյալներով, գողացված է եղել: Կողոպտիչները խանութը լքել են մեկ այլ մեքենայով` կապույտ Audi A4-ով: Բուտիկի մակերեսը 20 հազար քմ է` երկու հարկերում:
Չի հաղորդվում, թե որքան գումարի ապրանք են գողացել, բայց մեկ պայուսակի մանրածախ գինը կարող է հասնել մինչեւ 2 հազար ֆունտի, իսկ մեկ զույգ կոշիկի գինը` մինչեւ 700 ֆունտի, գրում է Gazeta.ru-ն:
Վերջին շրջանում հաճախակի են դարձել լուքս բուտիկները կողոպտելու դեպքերը: Այսպես, հունվարին ձերբակալվել է մի խումբ, որն ավելի քան 50 հարձակում է իրականացրել այնպիսի խանութների վրա, ինչպիսիք են Chanel-ը, Dolce and Gabbana-ն եւ Apple-ը:




























