Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել է թուրքական խորհրդարանական պատվիրակությանը` Թուրքիայի Մեծ Ազգային Ժողովի պատգամավոր Հասան Էքգյուլի գլխավորությամբ:

Սիրիայի նախագահը հանդիպմանը հայտարարել է, թե անհրաժեշտ է տարանջատել թուրք ժողովրդի դիրքորոշումը, որ աջակցում է կայունությանը Թուրքիայում, վարչապետ ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումից, ով, ըստ Ասադի, աջակցում է ահաբեկիչներին եւ այրահեղականներին ոչ միայն Սիրիայում, այլեւ ողջ տարածաշրջանում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, պատվիրակության անդամները հայտարարել են, թե թուրք ժողովրդի մեծ մասը դեմ է Էրդողանի եւ նրա կառավարության դիրքորոշմանը Սիրիայի ճգնաժամի հարցում: