Պարսկական կատուն հաղթահարել է Կահիրեից Լոնդոն հեռավորությունը ինքնաթիռի բեռների համար նախատեսված հատվածում: Մինչ 7-ամյա կատվի տերը` Մերվաթ Չիութին, հավաքում էր իր իրերը, կատուն գտնվում էր կողքին եւ խաղում իրերի հետ:

Թռիչքից մի քանի րոպե առաջ կնոջը զանգում է քույրն ու հաղորդում, թե Բիսոուն կորել է: «Հավանաբար նա մտել է պայուսակն ու քնել: Ես մինչեւ հիմա չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես է նա աննկատ մնացել նույնիսկ ստուգման ժամանակ»,- ասել է կինը:

Հենց ինքնաթիռը վայրէջք է կատարել Լոնդոնում, Չիութին վազել է ուղեբեռը ստուգելու: Նա վստահ է եղել, որ կատուն սատկել է: Նրա զարմանքը չափ ու սահման չի ունեցել, երբ առողջ է տեսել կատվին, սակայն, համենայն դեպս, տարել է անասնաբույժի մոտ: