Վրաստանի պարեկային ծառայության աշխատակիցները կանանց միջազգային տոնի առթիվ Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում ծաղիկներ են բաժանում կանանց:
Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան», պարեկային ոստիկանության աշխատակիցները կանցնեցնում են մեքենաները, որոնց ղեկին կանայք են նստած, եւ ծաղիկներ են նվիրում նրանց, ինչպես նաեւ անցորդ կանանց:
Ոստիկանները կանանց նվիրում են մանուշակներ եւ շնորհավորական բացիկներ:
Նշվում է, որ Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է շնորհավորել նախարարությունում աշխատող կանանց եւ նրանց մեդալներ, ծաղիկներ եւ օծանելիք նվիրել:



























