Լեսբուհի Քրիստինա Քուինը Նյու Յորքի քաղաքապետի ամենահավանական թեկնածուն է դեմոկրատական կուսակցությունից: Եթե դա տեղի ունենա, ապա նա ոչ միայն Նյու Յորքի առաջին կին քաղաքապետը կդառնա, այլեւ առաջին ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեր քաղաքապետը:

The Huffington Post-ը գրում է, որ ավելի վաղ Քուինն արդեն դարձել էր իր  սեռական կողմնորոշումը բացահայտ արտահայտող քաղխորհրդի առաջին խոսնակը:

«Ես իմ թեկնածությունն առաջադրել եմ քաղաքապետի պաշտոնում, քանի որ սիրում եմ այս քաղաքը: Սա աշխարհում ամենալավ վայրն է: Ես առաջադրվում եմ այսօր եւ նոր ռեկորդ կսահմանեմ իմ գործունեության դաշտում: Բյուջեն ժամանակին կհավասարակշռվի», - հայտնել է Քունիը, հաղորդում է gazeta.ru-ն:

Վերջերս Նյու Յորքում օրինականացվել էին նույնասեռականների ամուսնությունները, եւ Քրիստինա Քուինը ամուսնացել էր փաստաբան Քիմ Քաթուլոյի հետ, որի հետ  ապրում են արդեն 10 տարի:

Ոչ ավանդական կողմնորոշման մյուս հայտնի քաղաքական գործիչների շարքում են Իսլանդիայի վարչապետ Յոհաննա Սիգուրդարդոտտիրը (իր երկսեռականությունը չթաքցնող կառավարության առաջին ղեկավարն աշխարհում), Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոյեն եւ Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայթը: